Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Հեպատիտ B

Հեպատիտ B-ն վիրուսային վարակ է, բնորոշվում է լյարդի ծանր բորբոքումով, և հիվանդության հիմնական նշանը հաճախ լինում է դեղնուկի առաջացումը։ Դեղնուկը մաշկի և լորձաթաղանթների դեղին գունավորումն է։ Հիվանդությունը հարուցող վիրուսը փոխանցվում է արյան միջոցով, այսինքն կանխարգելիչ միջոցառումների չպահպանման դեպքում։ Ցանկացած գործողություն, որը կապված է ներարկման, վիրաբուժական միջամտության, արյունահոսության և այլնի հետ, կարող է վարակման պատճառ դառնալ։ Մյուս հիմնական ուղին սեռականն է։ Վարակման վտանգն ու վտանգի խմբերը նույնն են, ինչ որ ՄԻԱՎ-ի համար։ Վիրուսը կարող է պարունակվել նաև թքի, մեզի, մայրական կաթի մեջ։ Եթե մայրը վարակված է, նա կարող է փոխանցել վարակը հղիության ընթացքում պտղին և ծննդաբերության ժամանակ՝ նորածնին։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


Հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել 3-6 ամիս։ Առաջին նշանները տիպիկ չեն՝

  • գլխացավ, հոգնածություն, ախորժակի անկում,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
  • անգինա,
  • հոդացավեր,
  • մաշկի ցանավորում։

 

Նշանների ի հայտ գալուց 1-2 շաբաթ հետո սկսվում է դեղնուկի շրջանը՝

  • մաշկի, տեսանելի լորձաթաղանթների, մասնավորապես աչքի սպիտակուցային թաղանթի դեղնություն,
  • մեզի զգալի մգացում, կղանքի անգունացում,
  • ցավեր որովայնում, հատկապես աջ ենթակողում,
  • սրտխառնոց, մարսողության խանգարումներ։

 

Հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում գրեթե միշտ մնում են մնացորդային լուրջ երևույթներ, ինչպիսիք են վարակակրությունը ողջ կյանքում, լյարդի քրոնիկական բորբոքումը, ցիռոզը, քաղցկեղը և այլն։

Հեպատիտ B-ի կանխարգելման քայլերը լրիվ նույնն են, ինչ-որ ՄԻԱՎ վարակի համար։

 

Տե'ս նաև " ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ":

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ